Հրապարակվել է ՌԴ կառավարության նոր կազմը. Լավրովն ու Սերդյուկովը պահպանում են պաշտոնները
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 21, 2012 15:27
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ նոր կառավարության կառուցվածքի և կազմի մասին հրամանագիրը: Համաձայն այդ փաստաթղթի, ՌԴ նոր կառավարությունում ստեղծվել է 21 նախարարական պորտֆել, այդ թվում երկու նախարարական նոր հաստիքներ:
«Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նոր կառավարությունում ստեղծվել է Հեռավոր Արևելքի և Բաց կառավարության հետ կապերի նախարարական հաստիքներ: Բացի այդ, Առողջապահության և սոցզարգացման նախկին նախարարության բազայի վրա ստեղծվել են երկու նոր գերատեսչություններ՝ առողջապահության և սոցիալական պաշտանության ու աշխատանքի նախարություններ:
7 փոխվարչապետերից երկուսը նույնպես նորեկներ են: Նրանցից մեկը ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի օգնական Արկադի Դվորկովիչն է:
ՌԴ տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Անդրեյ Բելոուսովը, աշխատանքի և սոցպաշտպանության նախարար՝ Մաքսիմ Տոպիլինը, տրանսպորտի նախարար՝ Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար՝ Նիկոլայ Ֆյոդորովը, տարածքային կառավարման նախարար՝ Օլեգ Գովորունը, կրթության նախարար՝ Դմիտրի Լիվանովը: ֆինանսների նախարար՝ Անդրեյ Սուվարովը:
Իրենց պորտֆելները պահպանել են ԱԳ նախարար Սերգել Լավրովը, պնախարար՝ Անատոլի Սերդյուկովը, արդարադատությւան նախարար՝ Ալեսքանդր Կոնովալովը, սպորտի նախարար՝ Վիտալի Մուտկոն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարելու է Վլադիմիր Պուչկովը, իսկ ՆԳ գերատեսչությունը՝ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նոր կառավարությունում չեն հայտնվել նախկին ՆԳ նախարար Նուրգալիևը, փոխվարչապետ Իգոր Սեչինն ու կրթության նախկին նախարար Սերգեյ Ֆուրսենկոն:
Աղբյուր` Panorama.am






Facebook
Tweet This
Email This Post
