Երևանում երեք ավտոմեքենաներ բախվել են տարբեր ծառերի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2012 15:17
Մայիսի 20-ին, ժամը 02.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կորյունի փողոցում բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 20-ին, ժամը 18.10-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել ծառին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 21-ին, ժամը 01.40-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցում բախվել է ծառին, ապա՝ կանգառի նստարանին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
