Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ճապոնիայի ԱԳ փոխնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 21, 2012 15:00

Մայիսի 21-ին Ճապոնիայում նորանշանակ ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Քենիչիրո Սասաեին:

Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարության օրոք հայ-ճապոնական բազմաբնույթ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն:

Իր հերթին պարոն Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ Ճապոնիան Երևանի կողմից միշտ դիտվել ու շարունակում է դիտվել որպես բարեկամ երկիր, և որ նա իր համար պատվավոր է համարում այդ երկրում Հայաստանը ներկայացնելու հանգամանքը:

Դիտվել է 686 անգամ:
Print Friendly

Leave a Reply