«Թարաֆ». «Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը հնարավորություն է տալիս թուրքերին ազատվել սեփական անտրամաբանական վախից»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2009 18:45

turkish-pressԹուրքական մամուլն անդրադարձել է Բուրսայում Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման արդյունքին և 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների հեռանկարին:

«Միլիեթ»-ն իր առաջին էջում «Հաղթեց խաղաղությունը» խորագրով հոդվածում գրում է,-«Միթե կարևոր է ֆուտբոլային հանդիպման արդյունքը: Կարևորն այն է, որ հաղթեց խաղաղությունը: Բուրսայում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների խաղը կմտնի պատմություն որպես մեծ քայլ` երկու երկրների միջև խաղաղության ճանապարհին»:

«Մենք ֆուտբոլ չենք խաղում, մենք պատմություն ենք կերտում»,- այսպես է վերնագրել «Հուրիեթ»-ն իր խմբագրականը. «94 տարի անց Թուրքիան և Հայաստանը ստորագրեցին խաղաղության արձանագրություններ, որոնց հավանություն տվեց Բուրսայի մարզադաշտում հավաքված երկրպագուները, մինչև Թուրքիայի խորհրդարանը կհաստատի այն»:

«Թարաֆ» թերթում հոդվածագիր Ահմեդ Ալթանը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը «փոխվում է». «Թուրքիան ցանկանում է հարաբերություններ հաստատել: Անկարան խաղաղություն է կնքում սեփական ժողովրդի, սեփական պատմության ու հարևանների հետ: Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում, երբ հնարավորություն է ստեղծվում ձերբազատվել սեփական անտրամաբանական վախից»,- գրել է Ալթանը:

Հայտնի վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդն էլ «Փոսթա» թերթում զգուշացրել է, որ Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացը շատ դժվար է լինելու. «Մենք ուզում ենք մեկ դար տևած թշնամությունը դնել մեկ կողմ…կարծում եմ, որ հայերի հետ խաղաղության հաստատման գործընթացը զուգորդվի ընդհատումներով, նոր զարգացումներով և անհավանական սցենարներով:Գործընթացը դժվար է լինելու, սակայն եթե նույնիսկ տարիներ պահանջի` վստահ եմ, որ հասնելու ենք արդյունքների»,- գրել է նա:

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply