Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Օմանի միջև

Պաշտոնական, Օրվա լուր | | May 21, 2012 14:39

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ քաղաքական խորհրդակցություն Հայաստանի և Օմանի միջև: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Օմանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Յուսուֆ Ալ-Հարթին: Սա առաջին քաղաքական խորհրդակցությունն է երկու երկրների միջև, և կողմերը համոզվածություն հայտնեցին, որ այս խորհրդակցությունը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու համար ձեռնարկվող անհրաժեշտ քայլերը: Մասնավորապես, կարևորվեց տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացումը:
Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային մի շարք խնդիրների: Փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց նաև Արցախյան հիմնահարցի շուրջ առկա զարգացումներին:

Դիտվել է 718 անգամ:
Print Friendly

Leave a Reply