Անապայում ոստիկանները ծեծելով սպանել են «օրենքով գող» Օմարին` Մերալի Մուսոյանին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 21, 2012 14:31

Ռուսաստանի Անապա քաղաքում ձերբակալել են «օրենքով գող» Մերալի Մուսոյանին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Օմար անունով, սակայն մինչեւ ոստիկանության բաժին հասցնելը, ոստիկանական մեքենայի մեջ նա մահացել է, հաղորդում է Կրասնոդարի մարզի քննչական կոմիտեն:

Քրեական աշխարհում Օմար անունով հայտնի «օրենքով գողին» ձերբակալել են մայիսի 19-ի գիշերը, քանի որ տեղեկություններ են եղել, որ նրա մոտ թմրանյութ կա:

37-ամյա քրեական հեղինակության մահը վրա է հասել ձերբակալման ժամանակ 4 ողերի կոտրվածքից հետո` տրավմատիկ շոկի հետեւանքով: Հետաքննության տվյալներով, երբ ոստիկանները ձեռնաշղթներ են հագցրել Օմարի ձեռքերին, նրան շատ ուժեղ սեղմել են գետնին, հաղորդում է Gazeta.ru-ն:

Իրավապահ մարմինների աղբյուրը փոխանցում է, որ վարկածներից մեկի համաձայն, ձերբակալվածը մահացել է «ոստիկանության աշխատակիցների անզգույժ գործողությունների» հետեւանքով:

Քրեական «հեղինակության» մահվան փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել:

NEWS.am

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply