Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2012 13:43

Մայիսի 21-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39182132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 550 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 550 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 405 346 380 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8817 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.1740 տոկոս:
Ֆինանսների նախարարությունից հաղորդում են, որ աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply