Այս տարի որակավորվել է 55 հաշվապահ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2012 13:41

Մայիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացվել է հաշվապահների որակավորման հերթական քննությունը: Հրավիրված 25 դիմորդներից քննությանը ներկայացել է 18 դիմորդ, նրանցից 14-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
2012 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 6 քննություն: Քննություններին մասնակցել են 89 դիմորդ, որոնցից 55-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:
Հայաստանի Հանրապետությունում 21.05.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունեն 554 հաշվապահներ:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply