Կապանում բեռնատարի թափքից տարբեր տրամաչափի և երկարության ընկուզենու 42 գերաններ են հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 13:40

Մայիսի 20-ի գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Գործարանային փողոցում կանգնեցրել են 1963 թ. ծնված Մարտուն Հ.-ի վարած «ԿամԱԶ-53212» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափի և երկարության ընկուզենու 42 գերան:
Հայտնաբերվածի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և
ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply