Ֆինանսների նախարարը մեկնել է Աստանա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2012 13:39

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մայիսի 22-24-ը կմասնակցի Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում անցկացվող Եվրասիական զարգացման բանկի, ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության հերթական նիստերին, ինչպես նաև  Աստանայի տնտեսական հինգերորդ համաժողովին, որն այս տարի նվիրված է գլոբալ փոխակերպումների համատեքստում համաշխարհային տնտեսության մարտահրավերներին և հեռանկարներին:
Մայիսի 22-ին կայանալիք Եվրասիական զարգացման բանկի նիստի ընթացքում կքննարկվեն բանկի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև  տնտեսական համագործակցության ոլորտի այլ խնդիրներ:
Հաջորդ օրը կայանալիք մշտապես գործող խորհրդակցության թվով վեցերորդ նիստի առանցքում ԱՊՀ անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն երկրների ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply