14 տարի բանակից խուսափած Մեսրոպ Բաղդասարյանը կալանավորվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 21, 2012 12:54

Մայիսի 20-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսատան մերձակայքից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 54-ամյա Խաչատուր Մարտիրոսյանին, որը ս/թ մարտի 12-ից հետախուզվում էր ՌԴ Խաբարովսկի մարզի իրավապահների կողմից:

***
Մայիսի 19-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթով ժամանած, 1978 թ. ծնված Մեսրոպ Բաղդասարյանին, որը 1998 թ. նոյեմբերի 27-ից ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության կողմից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply