Աստղաբանը Հայաստանում եւ Եգիպտոսում զարգացումների միջեւ կապեր է մատնանշել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 12:39

Արեգակի` մայիսի 20-ի օղակաձեւ խավարումը, որն անցավ երկվորյակ-աղեղնավոր ուղեծրի ներքո, թույլ է տալիս կանխատեսել բավական բարդ իրավիճակներ աշխարհում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կանխատեսմամբ մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ աստղաբան-էզոտերիկ Գուրգեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` մեծ լարվածություններ են սպասվում այս նշանների ներքո գտնվող երկրներում` Հայաստանում եւ Եգիպտոսում:

«Հայաստանում իրավիճակը շատ ավելի թեթեւ է լինելու, քան` Եգիպտոսում: Իսկ Չինաստանը, Ճապոնիայի տնտեսական ճգնաժամերը խոշոր ցնցումներ կբերեն ամբողջ աշխարհին: Իսպանիայի, Ռուսաստանի, Հունաստանի  եւ Եգիպտոսի  համար  հարվածը շատ խորն է լինելու»,-ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով` հունիսի 4-ի լուսնի մասնակի խավարումը նույնպես կանցնի  երկվորյակ-աղեղնավոր  ուղեծրի ներքո: «Եգիպտոսում ուրաքանչյուր անհանգստություն հակառակ ազդեցությունն է ունենալու Հայաստանի վրա»,-ասաց նա:

Աստղաբանը նշեց, որ մայիսի 26-ից հունիսի 6-ը  միջազգային փոխհարաբերությունների շտկման համար լավ շրջան է:

«Դիվանագիտության համար շատ նպաստավոր կլինի: Պետք է հնարավորինս լավ օգտագործել այդ ժամանակաշրժանը»,-ասաց նա:

Աստղաբանի խոսքով` բավական ուժեղ հարվածներ են սպասվում նոյեմբերի 13-ին արեգակի լրիվ խավարման ժամանակ, որը կազդի Իսպանիայի, Հունգարիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի վրա: «Թուրքիան այս ազդեցությունը կզգա տարերային աղետների տեսքով»,-ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ ամսվա գույնը նարնջագույն է, իսկ քարը` ագաթը: Ամիսը բարենպաստ է կշեռքների եւ խոյերի համար: Մասամբ բարենպաստ է ցուլերի եւ աղեղնավորների համար:

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply