Ընթացիկ սեյսմիկ ռեժիմն ու հակակարկտային պայքարը` ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 21, 2012 12:26

Մայիսի 21-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

ԱԻ նախարարին ներկայացվեց ԱԻՆ մարզային և մայրաքաղաքային ստորաբաժանումներ կատարած այցերի արդյունքում իրականացվելիք բարեփոխումների և աշխատանքների պլան-ժամանակացույցը։

ԱԻՆ Սեյսմիկ ծառայության տնօրենը նախարար Երիցյանին ներկայացրեց ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, նշելով, որ սեսյմիկ ծառայության մասնագետները մշտապես ստանում և վերլուծում են սեյսմիկ ռեժիմի ցանկացած փոփոխությունների մասին տեղեկատվությունը։

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրենը, ներկայացնելով եղանակի կանխատեսումը, նշեց, որ առաջիկա հինգ օրվա ընթացքում հանրապետության տարածքում, հիմնականում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում են ամպրոպ և անձրև, հնարավոր է քամու ուժգնացում, կա նաև կարկտի հավանականություն։

ԱԻՆ հակակարկտային ծառայության տնօրենը զեկուցեց, որ հանրապետության մարզերի` հակակարկտային կայաններով պաշտպանվող տարածքներում կարկտահարություն չի գրանցվել։

ԱԻ նախարարը հանձնարարեց հրավիրել մամուլի ասուլիս և բնակչությանը ներկայացնել ընթացիկ սեյսմիկ ռեժիմը, եղանակային սպասվող փոփոխությունները և հակակարկտային ծառայության կողմից իրականացվող աշխատանքները։


Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply