Կապանի անտառները վարակից փրկելու համար զանգվածային «պայքար» կիրականացվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 12:25

Կապանի 3 հազար 380 հա անտառները տերեւակեր վնասատու ոսկետուտից պաշտպանելու նպատակով մինչեւ ամսվա վերջ նախատեսված է ուղղաթիռներով իրականացնել զանգվածային սրսկումներ, ինչի համար կառավարությունն արդեն միջոցներ հատկացրել է: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառային պահպանության եւ պաշտպանության բաժնի մասնագետները ահազանգից հետո 15 օր շարունակ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ վարակվածության առաջին օջախները Սյունիքի անտառպետությունում են, որը ձգվում է մինչեւ Առաջաձորի անտառպետություն: Վարակի օջախներ կան նաեւ Կապանի այգիներում, որտեղ բնակիչներն արդեն իրականացնում են անհատական պայքար:  Ոսկետուտն առաջինն հարձակվում է կաղնիների վրա, որից հետո տարածվում խնձորենիների ու մյուս ծառատեսակների վրա: «Չորս տարի առաջ Կապանի անտառտնտեսությունում իրականցված մասսայական պայքարի արդյունքում վերացել էր ոսկետուտը, սակայն այս տարի դարձյալ գլուխ է բարձրացրել: Չնայած նախապես պլանավորված չէին սրսկման աշխատանքներ, սակայն խնդրի հրատապությունից ելնելով դրանք կկատարվեն անհապաղ, որպեսզի անտառների մյուս հատվածները փրկենք վարակից», – «Արմենպրես»-ի Սյունիք թղթակցի հետ զրույցում ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի տնօրեն Վլադիկ Միրզոյանը: Սրսկման աշխատանքներից հետո միայն մեկ օր անասնատերերին կարգելվի անասուններին անտառներում արածեցնելը:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply