ԱԷՄԳ-ի ղեկավարը մեկնել է Թեհրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 11:26

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիո Ամանոն  մայիսի 20-ին մեկնել է Թեհրան:

Այսօր նա կհանդիպի Իրանի առաջնորդների հետ ու կփորձի  բանակցություններ վարել ԱԷՄԳ-ի  մասնագետներին իրանական ատոմային օբյեկտներ այցելելու շուրջ պայմանավորվածություն ձեռքբերելու համար:

Արևմուտքը մեծ հույսեր է կապում այս այցելության հետ: Արևմուտքի որոշ աղբյուրներ լրագրողների հետ զրույցներից հայտնում  են , թե կասկած չկա որ Ամանոյի  այցելությանը նախորդել են  Թեհրանի հետ անդրկուլիսյան հարաբերությունները, որոնցում նկատելի առաջխաղացում է  եղել, հակառակ դեպքում բարձրաստիճան պաշտոնյան չէր մեկնի Իրան:

ԱԷՄԳ-ի Թեհրան մեկնման մասին  անսպասելի հայտարարվել էր մայիսի 18-ին: Այցելությունը Բաղդադում  իրանի միջուկային խնդրի առնչությամբ մեծ վեցնյակի (ԱՄՆ, մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԳԴՀ, ՉԺՀ, Ռուսաստան) բանակցությունների երկրորդ փուլի նախօրեին է տեղի ունեցել :

Օդանավակայանում Ամանոյին դիմավորել է Ալի Սուլեյմանը` ԱԷՄԳ-ի Իրանի մշտական ներկայացուցիչը:  Ինչպես և սպասվում է բանակցություններ տեղի կունենան ԱԷՄԳ-ի ղեկավարի , Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհի  ու Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ֆրեյդոն Աբասի հետ:

 

Դիտվել է 941 անգամ:
Print Friendly

Leave a Reply