Վարուժան Հակոբյանը 4-րդն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 21, 2012 11:26

Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի շախմատի ազգային առաջնությունում ամերիկահայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, վերջին` 11- րդ տուրում սև խաղաքարերով հաղթելով գրոսմայստեր Գրիգորի Կայդանովին, միավորնրի իր պաշարը հասցրեց  6-ի և զբաղեցրեց  4-րդ տեղը :

ԱՄՆ-ի չեմպիոն դարձավ Հիկարու Նակամուրան` 8,5 միավոր: 7,5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Գատա Կամսկին, իսկ 7 միավորով 3-րդը ճանաչվեց գրոսմայստեր Ալեքսանդր Օնիշչուկը:

Հակոբյանը ԱՄՆ-ի շախմատի ազգային օլիմպիական հավաքականի անդամ Է  հավակնում է մամսնակցել օգոստոս-սեպտեմբերին Ստամբուլում կայանալիք Շախմատի համաշխարհային օլիմպիադային:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply