Աշոցքի մոտակայքում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2012 11:09

ՀՀ ԱԻՆ սեյսմիկպաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 08.45-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հաղորդել էին, որ տեղական ժամանակով ժամը08.20-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply