Աֆղանստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով 19 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 10:42

Աֆղանստանի հյուսիսում գտնվող Սարի-Պուլում ձնհալի  ու չդադարող տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից 19 մարդ է զոհվել: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են հեղեղված տները` ապահով տեղի փնտրտուքի հույսով: Մարդիկ հավաքվում են մզկիթներում, դպրոցներում ու հասարակական կենտրոններում:

Պաշտոնական տվյալների համաձայն, 19 զոհից բացի 60-նն էլ անհետ կորել են: Երկրի հյուսիս-արևելքում տարերքը մոլեգնում է: Տահիրում ջրհեղեղից զոհվել է 2 մարդ:

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply