Իտալիայի վարչապետը ստիպված լքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 10:02

Վարչապետ Մարիո Մոնտին երկրաշարժի ու Բրինդիձայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով որոշել է առանց հետաձգելու վերադառնալ հայրենիք: Մոնտին ԱՄՆ-ում էր, որտեղ տեղի էր ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

Երեկ  Իտալիայի վարչապետի մամլո ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ «Մարիո Մոնտին կմասնակցի միայն գագաթնաժողովի բացմանը, ապա կմեկնի Իտալիա արդեն  երեկոյան, որպեսզի այնտեղ լինի երկուշաբթի առավոտյան» :

Ուժեղ երկրաշարժի պատճառով իշխանություններն ավելի քան 3000 մարդ են տարհանել: Իսկ Բինդիձիի Ֆալկոնեի անվան ուսումնարանի շենքի մոտ  կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է 16-ամյա մի աղջիկ, տուժել է 10 մարդ:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply