Արևի խավարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 9:44

Այսօր առավոտյան Հեռավոր Արևելքի բնակիչներն Արևի խավարման ականատես են դարձել. այն սկսվել է տեղական ժամանակով 8:34-ին:

Բնության երևույթին հետևել են նաև Ասիայի ու Հյուսիսային Ամերիկայի բնակիչները:

Ֆիլիպիններում Լուսինն Արեգակն ամբողջությամբ չի ծածկել, եզրերից լուսապսակի նման լուսաշերտը երևացել, է. դա օղակաձև խավարում է կոչվում: Ռուսաստանում նման երևույթ 15 տարի առաջ է դիտվել: Իսկ գիտնականները ոչ միայն հետևել են այս երևույթին, այլ լուսա-տեսանկարահանել: Ուսսուրական աստղադիտարանը խոստացել է մոտ ժամանակներում ցուցադրել դրանք:  Այսօր բժիշկ- մասնագետները բնակիչներին փորձել են  հավատացնել, որ արևի խավարումը ոչ մի ազդեցություն չի թողնի մարդկանց հոգեկանի ու առողջության վրա:

Դիտվել է 1756 անգամ:
Print Friendly

Leave a Reply