Այս ամառ նորաձև են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 9:15

Այս ամառ նորաձև են վառ գույները` դեղին, նարնջագույն, կարմիր, կանաչ ու կապույտ գուներանգի կոշիկները: Իսկ դասական սև-սպիտակ, շագանագույն-բեժն իրենց դիրքերը կրկին չեն զիջելու: Նորաձև են նաև ոսկեգույն, բրոնզագույն,ինչպես նաև արծաթագույնի, մետաղագույնի բոլոր երանգները: Շերտագծերով (նաև կրունկների վրա) կոշիկները անցած տարվա պես կրկին հիթ են: Ծովագույն կամ ծովի մոտիվներով կոշիկները  կաշխուժացնեն ձեր  կերպարը:

Նորաձև են լայն ժապավենները, հսկայական հանգույցները, որոնք կապվում են կոճի մոտ ու գայթակղիչ տեսք հաղորդում ոտքերին:

Անկասկած է, որ շատ բարձր կրունկները կառուցվածքին ավելի գեղանի տեսք են հաղորդում, սակայն այս սեզոնին հարմարավետությունն է հաղթանակում` ցածրակրունկ կամ էլ հարթ ներբաններով կոշիկները:

Դիտվել է 1508 անգամ:
Print Friendly

Leave a Reply