Գերմանիայում բանտը հյուրանոց են դարձրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 9:00

Գերմանիայում զբոսաշրջիկներին բանտ կնստեցնեն: Իհարկե, սեփական կամքով: Բանն այն է, որ  Կասել քաղաքում գտնվող նախկին բանտի շենքը որոշել են թեմատիկ հյուրանոց դարձնել:

Անսովոր հյուրանոցը հունիսի 9-ից սեպտեմբերի 16-ն  անցկացվող  ժամանակակից արվեստի փառատոնի առթիվ  վերակառուցվել է:

Euromag-ը գրում է, որ զբոսաշրջիկներն այս հյուրանոցում իրենց մաշկի վրա կզգան`  ինչ ասել է ազատազրկված: Համարներում ոչ մի հարմարություն չկա. մետաղական մահճակալներ, փոքր սեղան ու զուգարան` առանց պատերի ու դռան: Շենքում տոթ է, իսկ պատկերն ամբողջացնում են վանդակաճաղերով  լուսամուտները:

Ի դեպ, որոշ փոփոխություն այնուամենայնիվ արվել է, օրինակ` դռներին սովորական փականներ են, շենքում լրացուցիչ  սենյակներ կան, որտեղ բանտային պայմաններից «դժգոհ »  այցելուները կարող են   ցնցուղ ընդունել:

Այցելուներին առաջարկվում են մեկուսարաններ , երկուտեղանոց խցեր ու երկհարկանի նառեր:

Հետաքրքիր է, որ հյուրանոցը մասսայականություն է վայելում ոչ միայն երիտասարդների շրջանում,  քիչ չեն նաև ընտանիքները` երեխաների հետ:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply