Սերբերը նախագահ են ընտրել` հակառակ կանխատեսումների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 8:37

Սերբիայում ընտրությունների արդյունքներով, որի երկրորդ փուլը տեղի է ունեցել երեկ, հակառակ սոցիոլոգների ու քաղաքագետների կանխատեսումների, հաղթանակ է տարել  ընդդիմադիր Սերբական պորգրեսիվ կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Միկոլիչը: Մասնագետների կանխատեսումների համաձայն, նա պարտություն էր կրելու ձայների 16% տարբերությամբ: Ընդդիմադիր քաղաքական գործչի հաղթանակի համար   բուքմեյքերները նույնիսկ գրավադրույքներ էին հրաժարվում ընդունել, քանի որ  ընտրությունների ելքը կարծես  ակնհայտ էր:

Այդուհանդերձ, ինչպես քաղաքագետներից մեկն է դիպուկ արտահայտվել, տեղի է ունեցել «ընտրական երկրաշարժ»: Ընտրական հանձնաժողովի  տվյալներով` քվեաթերթիկների  75%-ի հաշվարկով  Նիկոլիչը հավաքել է 48%, իսկ Տադիչը` 47% ձայն: Ընտրությունները հարաբերական ցածր մասնակցության պայմաններում են անցել (46,8%):

Կիրակի, ուշ երեկոյան, Տադիչն ընդունել է իր պարտությունն ու շնորհավորել հակառակորդին հաղթանակի կապակցությամբ:

Դիտվել է 1687 անգամ:
Print Friendly

Leave a Reply