Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 8:18

Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանյայի շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի: Հիվանդանոցում մահացել է 86-ամյա մի կին:  Ամբողջ կիրակի օրը Իտալիայում շարունակական ցնցումներ են եղել, տուժել է 50 մարդ, ավերվել տասնյակ, այդ թվում` պատմական արժեք ներկայացնող շենքեր:

Միջնադարյան Սան-ֆելիչե-սուլ-Պանարո ամրոցը 20 վայրկյանում կորցրեց 4 աշտարակներից 3-ը: Դրա հետ քարակույտի վերածվեց քաղաքի պատմական կենտրոնը, որն, ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակության ժառանգության ցանկում էր գրանցված, իսկ այժմ պարզապես ավերակ է:

«Ներկայում իրավիճակը  դեռևս ծանր է: Ոստիկանական ու փրկարարական ծառայությունները ներգրավված են հետևանքների վերացման գործողություններում: Տուժած շրջանների իշխանությունները դիմել են երկրի ղեկավարությանը` տարածաշրջանում արտակարգ իրադրություն հայտարարելու առաջարկով»,- ասել է  Սանտ Ագոստինո քաղաքի ադմինիստրացիայի ներկայացուցիչը:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply