Նախկին տղամարդը գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլ չանցավ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2012 7:31

Ջեննա Տալակովան, որը նախկինում տղամարդ է եղել, կարողացավ հասնել «Միսս Տիեզերքի» կանադական փուլին մասնակցելու հնարավուրության, սակայն եզրափակիչ փուլ չանցավ:

Տալակովան ամենագեղեցիկ 12 մասնակիցներից մեկը ճանաչվեց, սակայն եզրափակչի փուլ անցած 5-յակի մեջ չհայտնվեց:

Նրա փաստաբանը հայտնել է, թե  Տալակովան չպիտի դրա համար վշտանա, քանի որ այսպես, թե այնպես  նա հաղթանակել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում, ու դա ավելի կարևոր է, քան  այլ հաղթանակներ:

Վանկուվերցի 23-ամյա շիկամազը լույս աշխարհ է եկել որպես տղա` Վալտեր անունով, սակայն 19 տարեկանում որոշել է սեռափոխության նպատակով վիրահատվել: «Միսս Տիեզերքի» կազմկոմիտեն ստիպված փոփոխություն է մտցրել օրենքներում. ապրիլին որոշվեց, որ 2013-ի ընտրական փուլին կարող են մասնակցել նաև  նախկինում տղամարդ, ներկայում սեռափոխված կանայք:

Տալակովային ազգային մրցույթից հեռացնելու մասին տեղեկությունը ստացվել է մարտին: Դրանից հետո Տալակովայի իրավունքների պաշտպանության համար մի քանի տասնյակ հազար մարդիկ ձայն բարձրացրին:

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply