Հզոր տորնադոն հարվածել է ԱՄՆ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2012 21:57

Ուժեղ տորնադոն սլացավ ԱՄՆ-ի Միջին արևմուտքով: Կանզասի բնակիչները ականատես եղան տարերային աղետին, հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Ականատեսների վկայությամբ, ահռելի պտտահողմը  կոտրել է հողմաղացը, ավերել է էներգոմատակարարման գծերը, օդ է բարձրացրել ծառերի, սյուների և տանիքների մասերը:

Տարերքի հարվածի արդյունքում վնասվել են մի քանի ֆերմաներ, ոչ մեծ ֆուրգոն-տնակներ: Տեղական իշխանությունները հաղորդում են , որ մարդիկ չեն տուժել:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply