Տաքսու վարորդը դանակահարել է մարմնավաճառուհուն հրաժարվելով գումար տալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2012 21:16

Օրերս Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հաշվառված ու փաստացի մայրաքաղաքում բնակվող տաքսու վարորդ Կամո Բունիաթյանը դանակահարել է մի մարմնավաճառուհու: Իրավապահները մայիսի 5-ին հայտնաբերել և կալանավորվել են նրան: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով:
Ամեն ինչ ստացվել է այսպես. Կամոն մի մարմնավաճառուհու է սպասարկում` հընթացս մոտիկից ծանոթանալով նրա հետ: Օրեր անց տաքսու վարորդը երկրորդ անգամ է մոտենում տվյալ մարմնավաճառին` առաջարկելով գնալ մոտակա գյուղ` տատի տանից ինչ-որ բան բերելու, միաժամանակ խոստանալով, որ ճանապարհին նաև մարմնավաճառի ծառայությունից կօգտվի: Էջմիածին ուղեւորվելիս ճանապարհին մեքենան Կամոն կանգնեցնում է ամայի տարածքում: Օգտվելով մարմնավաճառի ծառայությունից` նա հրաժարվում է կատարել կնոջ պահանջը և… վճարել: Տղամարդը նախ ծեծում է մարմնավաճառուհուն, հետո էլ` դանակով 3 հարված հասցնում: Դանակի շեղբը թողնելով աղջկա մարմնի մեջ Կամոն փախուստի է դիմում: Տուժածը մի կերպ սողալով հասնում է մոտակա բնակավայրերից մեկի տուն և օգնություն խնդրում: Վիրահատությունից հետո հաջողվում է փրկել մարմնավաճառուհու կյանքը, իսկ տեղի բնակիչները դեպքի մասին տեղեկացնում են ոստիկանությանը: Մինչ իրավապահները փնտրել են Կամոյին, նա հասցրել է իր ՙՎԱԶ-2106՚ մակնիշի մեքենայով էր, իսկ ՙՎԱԶ-2102՚-ը հասցրել էր մասնատել ու վաճառել, սակայն ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հաջողվել է Կամո Բունիաթյանին բերման ենթարկել:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply