Թուրքերի մոտ կեսը հայերին ու հրեաներին համարում են «ոչ հավատարիմ ազգ»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2009 17:21

Թուրքիայի բնակչության 42 տոկոսը չի ցանկանում ապրել հրեաների կողքին: Այդ մասին են վկայում Թուրքիայում հրեական համայնքի պատվերով և Եվրամիության աջակցությամբ «Ֆրենքս» կազմակերպության անցկացրած սոցհարցումները:

Հարցվածների 48 տոկոսը հրեաներին, հայերին ու հույներին համարել է թուրքական հանրապետությանը «ոչ հավատարիմ» ազգեր:

Հարցման մասնակիցների 66 տոկոսը համոզմունք է հայտնել, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը բացասական ազդեցություն է թողել հրեաների միջազգային իմիջի վրա, իսկ 51 տոկոսի կարծիքով` այդ հակամարտությունը բացասաբար ազդեց թուրք-իսրայելական հարաբերություններին:

Հարցվածների 68 տոկոսի կարծիքով` պաղեստինաիսրայելական հակամարտության միակ պատասխանատուն Իսրայելն է:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply