Իտալիան շարունակում է ցնցվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 20, 2012 20:47
Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա շրջանում նոր ցնցում է տեղի ունեցել` 5,1 մագնիտուդ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումը զգացվել է նաև Ապենինյան լեռներից հյուսիս արևելք, Վենետիկի, Բոլցանոյի և Միլանի շրջաններում:
Այս ցնցման պատճառով քանդվել են առավոտյան երկրաշարժից տուժած շենքերը, այդ թվում պատմական արժեք ներկայացնող միջնադարյան աշտարակներ: Այս պահին փորձագետները դժվարանում են գնահատել վնասի չափերը:
Չորս բանվորներ զոհվել են Ֆերարիի կերամիկայի գործարանի փլատակների տակ: Իտալիայում գտնվող
37-ամյա գերմանուհին և տեղացի հարյուրամյա երկարակյաց կինը մահացել են ստրեսի հետևանքով առաջացած սրտի անբավարարությունից : Վիրավորվել են մոտ 50 մարդ: Այժմ հետախուզա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, հիշեցնում է ИТАР-ТАСС-ը:
Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալների համաձայն 2,5 հազար մարդ տարհանվել են Մոդենա գավառից, ևս 500 —ը հարևան Ֆերրարիից : Հարյուրավոր տեղի բնակիչներ մնացել են անօթևան:Էմիլիա-Ռոմանիայի ղեկավարությունը դիմել է կառավարությանը շրջանում արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով:






Facebook
Tweet This
Email This Post
