Սիրիայում կրակել են ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյան վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 20, 2012 20:31
Այսօր Դամասկոսի ծայրամասերում նոր հարձակում է կատարվել ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատակիցների վրա, որոնք Սիրիայում են կրակի դադարեցման համար: Ավտոշարասյունից մոտ 150 մետր հեռավորության վրա ռումբ է պայթել, դիտորդներից ոչոք չի տուժել:
Դեպքը կատարվել է առաքելության ղեկավարի`նորվեգական գեներալ Ռոբերտ Մուդի Դում քաղաք այցի ժամանակ, որը մայրաքաղաքից
13 կմ հեռավորության վրա է: Պատվիրակության կազմում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղասիրական գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսը, որը Դամասկոս էր ժամանաել այս շաբաթ:






Facebook
Tweet This
Email This Post
