Հանրային խորհրդում կքննարկվի «Հրազդան» մարզադաշտի հարցը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 20, 2012 20:04

Մայիսի 21-ին` ժամը 16:00-ին, ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում տեղի կունենա նիստ:

Օրակարգում է Երևանի «Հրազդան» մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից տարածքում (որը ծառայում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, տարհանման և առաջնահերթ վթարափրկարարական աշխատանքներ կատարելու նպատակներին) առևտրի կենտրոնի կառուցման և մարզադաշտը «ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու» հարցը:

Ինչպես տեղեկացնում են ՀԽ մամուլի ծառայությունից, քննարկմանը հրավիրված են «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև ՀՀ Մշակույթի, Արտակարգ իրավիճակների, Բնապահպանության և Քաղաքաշինության նախարարությունների մասնագետներ և պատասխանատու ներկայացուցիչներ:

Դիտվել է 1226 անգամ:
Print Friendly

Leave a Reply