Մրգաշատ գյուղի ջրամբարում 11տարեկան տղա է խեղդվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 20, 2012 16:12
Մայիսի 20-ին, ժամը 07.53-ին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 19-ին ժամը 17.00-ի սահմաններում Մրգաշատ գյուղում` ոռոգման ջրի կուտակման համար նախատեսված ջրամբարում, դեռևս չպարզված հանգամանքներում ջրախեղդ է եղել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի թիվ 16 շենքի 11-րդ բնակարանի բնակիչ 2001թ. ծնված Գևորգ Խաչատրյանը: Դեպքի վերաբերյալ մարզային փրկարար վարչություն ահազանգ չի ստացվել:
Դիտվել է 1077 անգամ:





Facebook
Tweet This