Ագարակաձորում օձը խայթել է 14-ամյա տղային,իսկ Սարի թաղում օձին բռնել են

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2012 16:08

Մայիսի 20-ին, ժամը 13.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ, 1998 թ. ծնված Տիգրան Թադևոսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:

Մայիսի 20-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 9-րդ շարքի թիվ 66 տան բնակիչները ավտոտնակում օձ են նկատել: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով եվ հատուկ մասնագետ: Մասնագետը օձը հայտնաբերել եվ տեղափոխել է անվտանգ տարածք:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply