Իսրայելի արհմիություններ. «Թուրքիան անցել է էթիկայի բոլոր կանոնները»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2009 17:16

turkeyԻսրայելում խոշորագույն արհմիությունները որոշում են ընդունել, որով արգելվում է իսրայելցի աշխատողներին իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում:

Ըստ իսրայելական «Յեդեութ Ահրանութ» թերթի` արգելքը սահմանվել է, որովհետև իսրայելցի աշխատավորները հիմնականում նախընտրում են հանգիստն անցկացնել թուրքական Անթալիա կուրորտային քաղաքում:

Արհմիությունները պատճառաբանել են, որ Թուրքիայի կառավարությունն անցել է Իսրայելի հետ հարաբերությունում «էթիկայի բոլոր կանոնները»:

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply