Մեծ Բրիտանիայում ԵղիսաբեթII-ի պատվին կայացավ շքերթ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2012 9:59

Անգլիական Վինձոր քաղաքում տեղի ունեցավ ռազմական շքերթ ի պատիվ թագուհի ԵղիսաբեթII-ի կառավարման վաթսուն ամյակին: Զորքի ցուցադրումը կայացել է թագավորական ամառային նստավայրում: Հանդիսավոր քայլարշավին մասնակցել են մոտ երեք հազար զինծառայող`բանակի սպաներ, Թագավորական նավատորմից և ՌՕՈՒ-ից: Պատվավոր գվարդիայի և զինվորական նվագախմբի երաժիշտների հետ քաղաքի գլխավոր փողոցներով անցնում էր նաև ինքը թագուհին` ամուսնու հետ: Շքերթը ավարտվեց տոնական ավիացուցադրությամբ : Երկինք բարձրացան տարբեր մոդելների օդանավեր` պատմականից մինչև սուպերժամանակակից:

Ելիզավետայի կառավարման ադամանդյա հոբելյանը անգլիացիները կնշեն ամբողջ տարին: Հիմնական տ

ոնակատարությունները կկայանան հունիսի սկզբին:

Դիտվել է 1203 անգամ:
Print Friendly

Leave a Reply