Մարկ Ցուկերբերգը ամուսնացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | May 20, 2012 7:33

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ամուսնացել է: Նա արդեն հասցրել է թարմացնել ստատուսը և ամուսնական արարողության լուսանկարը տեղադրել իր էջում, հաղորդում է   “Интерфакс” -ը`վկայակոչելով բրիտանական  BBC հեռուստառադիոալիքը:

Աշխարհի ամենաերտասարդ միլիարդատերերից  մեկի կինը դարձել է 27-ամյա Պրիսցիլա Չանը, որի հետ նրանք հանդիպում են արդեն ինը տարի`դեռ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներից:

Երեկույթի հյուրերը չգիտեին, որ եկել են հարսանիքի, նրանք կարծում էին, որ պետք է նշեն Չանի բժշկական ֆակուլտետ ավարտելը:

Դիտվել է 1526 անգամ:
Print Friendly

Leave a Reply