Հայաստանի ներկայացուցիչը Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթին ճանաչվել է «Միսս հմայք»,լուսանկարներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 20, 2012 8:08
Հայտնի են Թուրքիայի Մուղլա նահանգի Բոդրում քաղաքում մայիսի 10-20-ը անցկացվող Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի գեղեցկության միջազգային մրցույթ-փառատոնի հաղթողների անունները:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է մրցույթի կազմակերպիչ, Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի, Միսս եւ միստր աշխարհ միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը` հավելելով, որ եզրափակիչ փուլը կայացել է մայիսի 18-ին:
Այսպես, Miss World League Of Beauty and Fashion 2012-ի հաղթող է ճանաչվել Սլովակիայի ներկայացուցիչը: «Առաջին տեղը ստացել է 10 օրյա հանգստի ուղեգիր եւ ոսկյա զարդեր, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերը` 7օրյա անվճար ուղեգիր»,- նշեց Աշոտ Խաչատրյանը:
2-րդ տեղը զբաղեցրել է Բելառուսի, 3-րդը` Բրազիլիայի, 4-րդը` Պորտուգալիայի, 5-րդը` Ղազախստանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնող 23-ամյա Անի Ջառահյանը ճանաչվել է «Միսս հմայք» եւ իրավունք ստացել մասնակցելու Միսս 7 մայրացամաքին:
Miss World League Of Beauty and Fashion 2012-ի հաղթողները կմասնակցեն նաեւ մի շարք միջազգային մրցույթների` «Միսս մոդել աշխարհ», «Միս տուրիզմ աշխարհի թագուհի», «Միսս տուրիզմ աշխարհ», «Միսս տուրիզմ ինթերնեյշնլ» եւ այլն:
Ի դեպ, այս մրցույթը անց է կացվում արդեն 3-րդ անգամ, առաջին անգամ 2010թ Miss World League Of Beauty and Fashion-ում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացնող Մարինա Ավետյանը:
Այս մրցույթի լավագույն մասնակիցներ` Հայաստանի, Չեխիայի, Բրազիլիայի եւ Պորտուգալիայի ներկայացուցիչները, իրավունք են ստացել մասնակցելու մայիսի 20-30 Բոդրումում կայանալիք «Միսս 7 մայրացամաքին»:
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող 23-ամյա Անի Ջառահյանը շատ լավ պարում է, ունի 1,75 սմ հասակ, 88/64/90 տվյալներ:






Facebook
Tweet This
Email This Post
