Հոմսի հայկական դպրոցը եւ եկեղեցին զինված ապստամբների համար հյուրանոց են դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2012 22:00

Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններն իրենց հարվածն են հասցրել նաեւ սիրիահայ համայնքին: Զինված ապստամբները չեն դադարում իրենց անկարգությունները եւ վերջերս գրավել են Հոմս քաղաքում գտվող «Իսահակյան» կոչվող հայկական դպրոցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, դպրոցը պատկանում է Հոմսի Հայ Առաքելական եկեղեցուն, որն էլ իր հերթին կապված է Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի առաջնորդարանի հետ:

Հայկական դպրոցը գտնվում է Համիդիա թաղամասում, որտեղ մեծ մասամբ արաբ քրիստոնյաներ են բնակվում:

Վերջին իրադարձություններից հետո զինյալները փախել են դեպի Համիդիա, եւ այժմ «Իսահակյան» անունը կրող հայկական դպրոցը եւ եկեղեցին թալանվելուց հետո զինված ապստամբների համար ծառայում է որպես հիվանդանոց, հյուրանոց կամ հանգստավայր:

Մինչ այժմ սիրիական բանակը չի ներխուժել այնտեղ, քանի որ զինյալները մնում են բնակելի շրջաններում:

Դիտվել է 1388 անգամ:
Print Friendly

Leave a Reply