Այսօր Հայաստանում 60-ից ավելի թանգարաններ մինչեւ կեսգիշեր բաց կլինեն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 19, 2012 17:50

Երեւանում եւ Հայաստանի մարզերում «Թանգարանային գիշեր» ամենամյա ակցիայի շրջանակում մայիսի 19-ին 60-ից ավելի թանգարաններ մինչեւ կեսգիշեր անվճար բաց կլինեն այցելուների համար:

Այս միջոցառումն առաջին անգամ անցկացվել է  1999թ. Ֆրանսիայում, երբ թանգարանները գարնանային մի կիրակի օր հայտարարեցին  «Բաց դռների օր»` քաղաքացիներին հրավիրելով անվճար հաղորդակցվելու արվեստին:

Նախաձեռնությունն արժանացել էր եվրոպական կառույցների եւ երկրների ուշադրությանը եւ աստիճանաբար դարձել եվրոպական ամենասիրված տոներից մեկը: 2005 թվականից Հայաստանը միացել է  եվրոպական այդ ակցիային:

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, եւ հենց այդ օրը «Բաց դռների օր» հայտարարած բոլոր թանգարաններն աշխատել են անվճար: Իսկ մայիսի 19-ին կանցկացվի «Թանգարանային գիշեր» ակցիան:

Դիտվել է 1601 անգամ:
Print Friendly

Leave a Reply