Իտալիայում հարկվելու են տնային կենդանիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2012 20:17

Ճգնաժամային վիճակում գտնվող Իտալիայում, որտեղ այժմ ամենաբարձր հարկերն են ողջ Եվրոպայում, օրենքի նախագիծ է մշակվել, ըստ որի պետք է հարկվեն նաև տնային կենդանիները: Համապատասախան փաստաթուղթն արդեն քննարկումների փուլում է և շուտով ներկայացվելու է քվեարկության: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Ըստ նախագծի` երկրի ամեն քաղաքի վարչական շրջանների ղեկավարներն իրենք կարող են որոշել որքան գումար հավաքել տնային շների ու կատուների տերերից: Փաստաթութղը մշակողների խոսքերով` դա հնարավորություն կտա ստեղծել հիմնադրամ` թափառող շներին պահելու, անասնաբուժական օգնություն ցուցաբերելու, տնային կենադանիների համար գերեզման ստեղծելու համար:

Խորհրդարանի ներքին պալատի սոցիալական քաղաքական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներ են համաձայն, որ նման հարկ մտցվի: «Այժմ տնային կենդանիներ պահելը վերածվելու է շքեղության»,- ասել է պատգամավորներից մեկը:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply