Արաքս-Սարդարապատ և Վեդի-Ոսկետափ ճանապարհներին ավտոմեքենաներ են շրջվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2012 19:09


Մայիսի 18-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 18-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Ոսկետափ ճանապարհի 2-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով վարորդը և 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply