Շոն Պենը Կաննում սեքս-բոյկոտի կոչ է արել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2012 14:23

Դերասան Շոն Պենը Կաննի կինոփառատոնում կազմակերպված բարեգործական աճուրդի ժամանակ կանանց կոչ է արել իրենց զուգընկերներին սեքսուալ բոյկոտ հայտարարել այնքան, մինչ նրանք գումար կզոհաբերեն  2010-ի երկրաշարժից հետո Հաիթին վերականգնելու համար:

“Ես ցանկանում եմ, որ  դահլիճում ներկա յուրաքանչյուր կին, ի նշան հայիթուհիների հետ համերաշխության, որոնք այս աշխարհում մյուս կանանցից ամենաշատն են տանջվել, այն տղամարդուն, որի հետ եկել է այստեղ, ասի`”Քեզ հետ չեմ քնի, մինչև գումար չներդնես”,ասել է Պենը, որը հայտնի է իր հասարակական գործունեությամբ:

Բարեգործական աճուրդում խաղարկվող լոտերից էին U2 խմբի համերգի VIP տեղեր, խմբի ղեկավարի կիթառը, 3 ուղեգիր դեպի Հաիթի` Պենի ուղեկցությամբ, գեղանկարիչ Շեպարդ Ֆեյրիի աշխատանքները և Մոնակոյի արքայազնի հետ հանդիպման հրավիրատոմս: Երեկույթի հյուրերն ի վերջո, Պենի խորհրդով զոհաբերեցին 1.3  մլն եվրո:

Դիտվել է 1441 անգամ:
Print Friendly

Leave a Reply