Պարսկաստանի արքայազնը Իսրայելին` մի ռմբակոծեք Իրանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2012 13:47

Իրանի գահաժառանգ Ռեզա Պեհլևին մայիսի 18-ին Իսրայելի կոչ է արել աջակցել իր երկրում   թեոկրատական վարչակարգը տապալելուն:  Բացի այդ, նա ասել է, որ իրանական միջուկային օբյեկտները ռմբակոծելը տարածաշրջանում դրական տեղաշարժերի չի հանգեցնի: “Եթե իսրայելը հիմա պատերազմ սկսի, ապա դա կհանգեցնի այնպիսի դժվարությունների, որպիսիք չեն եղել Կյուրոս Մեծի ժամանակներից”: Նա նշել է, որ Իրանին հարված հասցնելով նրա միջուկային ծրագիրը չեն կարող ոչնչացնել, այլ ընդամենը կդադարեցնեն.”Ի վերջո, ողջ աշխարհի համար առաջնահերթ պիտի լինի վարչակարգը փոխելը”հավելել է արքայազնը:

ԱՄՆ-ի մասնակցության հավանականությունը նա համարում է իրաքյան սցենարի կրկնություն: Իսկ պատժամիջոցները կթուլացնեն Իրանի ժողովրդին, ոչ թե իշխանությանը:

Բացի այդ, Պեհլևին արտահայտվել է նաև Իրանի ներկայիս գերագույն առաջնորդ Ալի Համենին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Նա հայտարարել է, որ այաթոլան  մեղավոր է սեփական ժողովրդի հանդեպ բազմաթիվ հանցագործությունների համար ու պետք է պատիժ կրի:

Պարսկաստանի գահաժառանգի հայրը` Մոհամեդ Ռեզա Պեհլևին գահընկեց էր արվել 1978-ին, ինչից հետո ընտանիքն արտագաղթել էր ԱՄՆ: Նրա կառավարման ժամանակ Պարսկաստանն ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշնակիցն էր, ընդ որում, այն ժամանակ երկրում ավտորիտար վարչակարգ էր, զանգվածային ձերբակալություններով, կտտանքներով, արևանգումներով ու  իշխանությունների նկատմամբ  անհավատարմության մեջ կասկածվող մարդկանց սպանություններով:

Դիտվել է 1457 անգամ:
Print Friendly

Leave a Reply