Ագարակ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ-2106» ավտոմեքենա `շրջվել,իսկ Ենոքավանում «ՈւՐԱԼ-43203» ավտոմեքենան ընկել է սահքի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 19, 2012 13:38
Մայիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ագարակ-Մեղրի ճանապարհի 1-ին կմ-ում շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 18-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Աչաջուր գյուղի երեք բնակիչներ՝ հայտնելով, որ վնասվածքներն ստացել են իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի վերին հատվածում` սարամիջյան հողային ճանապարհին, 1966 թ. ծնված Գրիշա Ղ.-ի վարած «ՈւՐԱԼ-43203» մակնիշի ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով էլ ուղևորները ցատկել են մեքենայի բեռնախցիկից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
