ԱՄՆ-ում բացվել է “Մեծ ութնյակի” գագաթնաժողովը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2012 11:31

ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Քեմփ Դևիդում երեկ բացվել է G8 գագաթնաժողովը: Associated Press հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է   ժամանած յուրաքանչյուր ղեկավարին, որից հետո գագաթնաժողովի մասնակիցները հանդիսավոր ճաշկերույթի են մասնակցել: Գործակալությունը նշել է, որ մեծ ութնյակի երկրների ներկայացուցիչները հանդիպման ընթացքում կքննարկեն եվրոպական տնտեսության վիճակը, պատերազմն Աֆղանստանում, իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր:”Մեծ ութնյակի անդամ երկրներն են` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, մեծ Բրիտանիան , Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Կանադան:

Գագաթնաժողովի հիմնական նիստը տեղի է ունենալու այսօր, թեման տնտեսական հարցերն են: Երկկողմանի հանդիպումներ են տեղի ունենալու, այդ թվում և Օբամայի ու Մեդվեդևի միջև: Այս անգամ Պուտինի փոխարեն Մեդվեդևն է ներկայացել, քանի որ Պուտինը բացատրել է, թե ինքը զբաղվելու է ռուսաստանյան նոր կառավարության ձևավորման հարցերով:

Դրանից հետո էլ հայտնի դարձավ, որ Օբաման էլ չի գնալու 2012-ի սեպտեմբերին Վլադիվոստոկում կայանալիք ԱԽՏՀ-ի  գագաթնաժողովին:

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply