Դեռահասը սենդվիչում մարդու մատ է հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2012 10:55


Այս պատմությունը տեղի է ունեցել Միչիգանում:  Արագ սննդի  «Arby’s»  ռեստորանի աշխատակցուհին  պատահաբար կտրել է մատը, ինչից հետո նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց: Մյուս աշխատակցուհին, որին հանձնարարել են ավարտել  գործընկերուհու աշխատանքը,անտեղյակ կատարվածից, հաճախորդին է վաճառել ընկերուհու պատրաստածը: Երբ դեռահասը բացել է փաթեթը, ցնցվել է` տեսնելով  մարդու կտրված ու արյունահոսող մատ:

Նա դեռ երկար ժամանակ չի կարողանա մոռանալ այդ չարաբաստիկ սենդվիչը: Դեռևս հայտնի չէ, տղայի վրդովված ծնողները տղային բարոյական վնաս պատճառելու դիմաց ռեստորանից փոխհատուցում կպահանջեն, թե ոչ:

 

Դիտվել է 1382 անգամ:
Print Friendly

Leave a Reply