Քաղցկեղով հիվանդին փրկեցին բետոնով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 19, 2012 10:33


3 վիրաբույժ 6 ժամ վիրատաություն են կատարել եկեղեցական աշխատողի կրծքավանդակի  չարորակ ուռուցքը հեռացնելու համար:Վիրաբուժական միջամտության արդյունքում,  6 կողոսկր ու դիաֆրագմայի մի մասը հեռացնելով միայն կարողացան կարողացան սեխի մեծության 1,5 կգ ուռուցքըտրել:

Կրծքավանդակը վերականգնելու  ու հետագայում ներքին օրգանների նորմալ գործունեության համար, վիրաբույժներն անսովոր մեթոդ կիրառեցին` հիվանդի պակասող  կողոսկրերը փոխարինեցին բետոնով:

Հիմա 40-ամյա անգլիացու կողոսկրերի փոխարեն բետոնից ու աքրիլից պատրաստված 25 սմ-անոց շերտ է, իսկ դիաֆրագման փրկելու համար օգտագործվել են  ուսամկանները:Ինքը` հիվանդն ասում է, որ անհարմարության զգացում, բացի հոգեբանականից, չունի:“Կարևորը, որ ամեն ինչ ետևում է: Ճիշտ է, տարօրինակ է, երբ քո մարմնում ցեմենտ կա, սակայն ինչ կա որ, եթե այն  օգնում է ապրել` թող լինի: Առայժմ այն անհարմար է, քանի որ սուր անկյուններ եմ զգում, սակայն ժամանակի հետ կսովորեմ”,ասել է հիվանդը:

Եկեղեցու սպասավորն ուշադրություն էր դարձրել տարօրինակ գնդին, որը գոյացել էր կրծքավանդակի շրջանում, սակայն որոշելով, որ դա հեծանվից ընկնելու հեևանք է, շատ չէր անհանգստացել: Հետազոտությամբ պարզվեց, որ գունդն արագ զարգացող ուռուցք է, որը շտապ հարկավոր է հեռացնել:

Վիրահատության պատասխանատու, պլաստիկ վիրաբույժ Պոլ Ուիլսոնն ասել է, որ ուռուցքը շատ մեծ էր ու վիրահատության համար մեծ  դժվարություն էր ներկայացնում: նրանք ասում են, որ ցեմենտի անսովոր տարբերակը Մարեկի դեպքում միակն էր, որ կարող է փրկել մահացու հիվանդին:

Դիտվել է 1222 անգամ:
Print Friendly

Leave a Reply