Տեղի ունեցավ Աշոտ Երկաթ թագավորի պատմական ս. խաչի կրկնօրինակի տեղադրման և օրհնության կարգը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2012 13:08

Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի տեղադրման և օրհնության կարգը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, սպաներ և հոգևորականներ:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ խաչի տեղադրումը բեկումնային նշանակություն կունենա Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար` ընդգծելով, որ հանդիսավոր արարողությունը խորհրդանշական է նաև այն առումով, որ 2012թ. առաջին կիսամյակն ազգային բանակն ամփոփում է արձանագրած բազմաթիվ հաջողություններով և ձեռքբերումներով, որոնք, անշուշտ, կբազմապատկվեն:
Նշենք նաև, որ ս.թ. հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում հրապարակվել է Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կատարել է Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի օծումը, որից հետո այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչը պտույտ է կատարել ազգային բանակի մարտական դիրքերով:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply