Արթուր Սարկիսովի թիմը պարտվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | մայիսի 19, 2012 7:08
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության անցումային մրցավեճում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովի թիմը` Յարոսլավլի «Շիննիկը», արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց «Ռոստովին»:
Ռոստովի թիմին հաղթանակ պագևեցին Ռազվան Կոչիշի, Դմիտրի Կիրիչենկոյի, Ռոման Ադամովի 8, 48, 70-րդ րոպեներին կատարած դիպուկ հարվածները:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Շիննիկի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Ռուսաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը «Ռոստովի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին կեսի ավարտից հետո փոխարինվեց :
Յարոսլավլում պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 22-ին:
Դիտվել է 1386 անգամ:





Facebook
Tweet This