Դավութօղլու. «Իսրայելի նկատմամբ վստահությունը կվերականգնենք, եթե վերջ տա Գազայում մարդկային ողբերգությանը»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 16, 2009 16:21

f«Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում գոյություն ունեցող լարվածությունը կվերանա 2 դեպքում` եթե Թել Ավիվը վերջ տա Գազայում տիրող մարդկային ողբերգությանը և վերակենդանացնի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ջանքերը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Ըստ

Ահմեդ Դավութօղլուի` պաղեստինյան Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումը «դժբախտաբար մեծ հարված հասցրեց տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»:

«Իսրայելի նկատմամբ Թուրքիայի վստահությունը կվերականգնվի միայն եթե Թել Ավիվը վերադառնա խաղաղ բանակցությունների սեղանին թե պաղեստինյան և թե սիրիական կողմերի հետ»,- ասել է Դավութօղլուն:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply